«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Հավաքական Արևմուտքի համար Ադրբեջանը ՈՒկրաինա չէ

Հավաքական Արևմուտքի համար Ադրբեջանը ՈՒկրաինա չէ
18.02.2024 | 08:21

Եթե իսկապես չգիտեք, թե ուրիշ էլ ինչ և դեռ ինչքան է ուզում թշնամին, ապա կարճ ասեմ՝ հայի ինքնության և պետականության իսպառ ոչնչացումը, որին հասնելու համար ձգտում է հասնել այնպիսի զիջումների, որից հետո արդեն վերը նշված արժեքների վերարտադրությունը պարզապես բացառվում է։

Իսկ Սահմանադրությունը, այո, պետք է փոխվի, բայց Ադրբեջանի՛ սահմանադրությունը, որն ագրեսիան ամբողջովին արդարացնող փաստաթուղթ է։

Հ.Գ. Հիշե՛ք, հավաքական Արևմուտքի համար Ադրբեջանը ՈՒկրաինա չէ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2150

Մեկնաբանություններ